Երևան քաղաքում քաղաքաշինության մոնիտորինգ
Ծրագրի նպատակն է նպաստել քաղաքաշինության ոլորտի, մասնավորապես ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների և ճարտարապետական հուշարձանների պաշտպանությանն առնչվող պրակտիկային: Դրա խնդիրն է ուսումնասիրել օրենսդրությունն ու կոնկրետ դեպքերին առնչվող պրակտիկան և քաղաքականության փոփոխությանն ուղղված առաջարկություններ մշակել: Ծրագիրը նպաստում է կազմակերպության հասարակական հսկողությանը` ուղղված հանրային ունեցվածքի արդյունավետ կառավարմանը
Բյուջե
Շնորհատուներ
Շահառուներ
Պետական կառույցներ, փորձագետներ, ՀԿ-ներ
Գործընկերներ
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Առնչվող նյութեր
ԹԻՀԿ ներկայացուցչին վերջապես հաջողվել է մասնակցել Երևանի ավագանու նիստին
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) դեռևս 2010 թ. ապրիլից դիմել էր Երևանի քաղաքապետարան` խնդրելով ապահովել ավագանու նիստերին իր ներկայացուցչի մասնակցությունը` հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով ամրագրված ավագանու նիստերի հրապարակայնության սկզբունքը:Այնուհանդերձ, քաղաքապետարանի կողմից ներկայացված տարբեր պատճառաբանությունների արդյունքում ԹԻՀԿ ներկայացուցչին մինչ այժմ չէր հաջողվել մասնակցել ավագանու որևէ նիստի: