2026 թվականի խորհրդարանական ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկում
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ամբողջականությանն ու թափանցիկությանը՝ համապարփակ քաղաքացիական դիտարկման միջոցով։
Ծրագրի շրջանակում կվերապատրաստվեն և կտեղակայվեն երկարաժամկետ դիտորդներ՝ նախընտրական ժամանակահատվածում հիմնական զարգացումները հետևելու համար, ինչպես նաև կարճաժամկետ դիտորդներ՝ ընտրության օրվա գործընթացները դիտարկելու և խախտումները արձանագրելու նպատակով։
Ծրագիրը նաև կբարելավի դիտարկման մեթոդաբանությունը և թվային հաշվետվությունների գործիքները՝ ապահովելու տվյալների համակարգված հավաքագրում և վերլուծություն։ Ստացված արդյունքները կներկայացվեն հանրային զեկույցներում՝ ընտրական հաշվետվողականությունը և հանրային վստահությունը ամրապնդելու վերաբերյալ առաջարկություններով։
Ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալի հիմնադրամի միջոցով։
Բյուջե
Շնորհատուներ
Առնչվող նյութեր
Վերապատրաստման դասընթաց կարճաժամկետ դիտորդների տարծքային համակարգողների համար
«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրեց վերապատրաստման դասընթաց կարճաժամկետ դիտորդների տարծքային համակարգողների համար։
Անցկացվեց երկարաժամկետ դիտորդների վերապատրաստում
«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրեց երկարաժամկետ դիտորդների վերապատրաստում։

