Անցկացվեց երկարաժամկետ դիտորդների վերապատրաստում
Մինչ «Ականատես» դիտորդական առաքելության բուն աշխատանքների մեկնարկը, ԹԻՀԿ-ը կազմակերպել էր եռօրյա դասընթաց՝ երկարաժամկետ դիտորդների վերապատրաստման նպատակով։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան ժողովրդավարական համակարգերում ընտրությունների դերին և նշանակությանը, ընտրական գործընթացի փուլերին, ինչպես նաև ընտրությունների կազմակերպման առանձնահատկություններին։
Քննարկվեցին կառավարման և քաղաքական համակարգը, ընտրակարգը, ինչպես նաև ընտրական գործընթացի հիմնական դերակատարների իրավունքներն ու պարտականությունները։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նախընտրական ժամանակահատվածին և քարոզչությանը, ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսների հնարավոր չարաշահման դրսևորումներին, ինչպես նաև քաղաքական ֆինանսավորման թեմային։
Վստահ ենք, որ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կարևոր հիմք կդառնան առաջիկա աշխատանքների արդյունավետ իրականացման համար։
ԹԻՀԿ-ը մաղթում է իր երկարաժամկետ դիտորդներին արդյունավետ աշխատանք, զգոնություն և հաջողություն այս պատասխանատու առաքելության ընթացքում։
Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության և ԱՄՆ-ի գերմանական Մարշալ հիմնադրամի՝ Անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF), ինչպես նաև Նորվեգիայի դեսպանատան և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։






















