«Ականատես» դիտորդական առաքելության շրջանակներում իրականացրեցինք մեկօրյա վերապատրաստման դասընթաց կարճաժամկետ դիտորդների տարածքային համակարգողների համար։ Հանդիպման հիմնական նպատակն էր համակարգողներին նախապատրաստել առաջիկա ընտրական գործընթացներում ներգրավված կարճաժամկետ դիտորդների համակարգմանը և զինել անհրաժեշտ գործիքակազմով։

Մասնակիցները ստացան մանրամասն հրահանգավորումներ իրենց բուն գործառույթների վերաբերյալ՝ սկսած նախընտրական փուլում դիտորդների հավաքագրումից ու տեղաբաշխումից մինչև քվեարկության օրվա կազմակերպչական և անվտանգային հարցերը։

Տարածքային համակարգողների դերը կաևոր է մարզերում դիտորդների հետ աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև դիտորդական առաքելության միասնական սկզբունքների և էթիկայի կանոնների պահպանման համար։

Հիշեցնում ենք, որ «Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակում է կարճաժամկետ դիտորդների հավաքագրումը։ Գրանցման հղումը դեռևս հասանելի է https://transparency.am/elections/monitoring/2026-06-07/register։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեր թիմին՝ նպաստելու թափանցիկ և արդար ընտրությունների անցկացմանը։

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք բոլոր համակարգողներին։