«Ականատես» դիտորդական առաքելություն

2026թ. Ազգային Ժողովի ընտրություններ

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը հրավիրում է բոլորին, ովքեր ցանկանում են նպաստել Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը, մասնակցել Հայաատանի Ազգային Ժողովի հունիսի 7-ին տեղի ունենալիք ընտրությունների դիտորդական առաքելությանը։

Եթե Դուք կարևորում եք հանրային անկողմնակալ վերահսկողությունը ընտրական գործընթացների նկատմամբ և, միևնույն ժամանակ,

ապա գրանցվե՛ք և միացե՛ք նախաձեռնությանը մինչև ապրիլի 25-ը։

Ընտրված դիտորդները կմասնակցեն վերապատրաստման մեկանգամյա դասընթացի։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարել 091569689 հեռախոսահամարին:

Հայտարարություն շահերի բախման մասին

Նախաձեռնությունը կարևորում է շահերի բախման բացառումը և չեզոքության սկզբունքի պահպանումը՝ երաշխավորելու դիտորդի և դիտորդական առաքելության անկողմնակալությունը, ինչպես նաև բացառում կանխակալ դիրքորոշումը կամ նախապատվելի վերաբերմունքի դրսևորումը ընտրություններին մասնակցող կուսակցությունների/դաշինքների/թեկնածուների նկատմամբ։

Մեր մասին

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնվել է 2018 թ.։ Նրա կազմում գործում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամը:

«Ականատես»-ի նպատակն է հանրային անկողմնակալ հսկողության միջոցով նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը: «Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ:

Նախաձեռնության մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ մեր ֆեսյբուքյան էջի միջոցով` https://www.facebook.com/akanatesditord/

* Նախաձեռնությունը մարդկային ռեսուրսների հավաքագրումը իրականացնելիս բացառում է որևէ խտրականության դրսևորում՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից:

Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալներն օգտագործվելու են բացառապես «Ականատես» դիտորդական առաքելության շրջանակում և ենթակա չեն տարածման։

Խնդրում ենք նշել բնակության մարզը ընտրելուց հետո։
Խնդրում ենք վերբեռնել JPEG, PNG կամ PDF ձևաչափի ֆայլեր:
Մեկ ֆայլի առավելագույն ծավալը՝ 10 ՄԲ։
Եթե չունեք ՀԾՀ, խնդրում ենք նշել 0000000000 (10 հատ 0):
Խնդրում ենք վերբեռնել JPEG, PNG կամ PDF ձևաչափի ֆայլեր:
Մեկ ֆայլի առավելագույն ծավալը՝ 10 ՄԲ։

Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին

Ուղարկելուց առաջ խնդրում ենք համոզվել, որ մուտքագրված տվյալները ճիշտ են։