Դեկտեմբերի 20-21 Իրաքի Էրբիլ քաղաքում տեղի է ունեցել «Աջակցություն թափանցիկությանը Իրաքում․ խորհելու և համակարգելու երկխոսություն» խորհրդաժողովը, որը կազմակերպվել էր ԱՄՆ-ի Միջազգային հանրապետական ինստիտուտի Համաշխարհային ազդեցության կենտրոնի կողմից և իրաքյան տեղական փորձագետների աջակցությամբ։

ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը դեկտեմբերի 21-ին տեսակապով մասնակցել է պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական հասարակության փորձը կոռուպցիայի դեմ պայքարում նախքան 2018թ․-ի քաղաքական փոփոխությունները և դրանցից հետո։

Միջոցառման նպատակն է եղել իրաքցի մասնակիցներին ներկայացնել հակակոռուպցիոն գործունեության ոլորտում առկա փորձը և հնարավորություն ընձեռել այդ մասին ուղղակիորեն լսել հայաստանյան ՔՀԿ ակտիվիստներից, որոնք ներգրավված են եղել խոշոր կոռուպցիոն հարցերի կամ խնդիրների նկատմամբ քաղաքացիական հասարակության արձագանքի ձևավորման գործընթացում։ Խորհրդաժողովի ընթացքում հայաստանյան մասնակիցները նույնպես հնարավորություն են ունեցել ծանոթանալու կոռուպցիայի դեմ պայքարի Իրաքի տեսլականի հետ։