Ս.թ. հուլիսի 1-2-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և փորձագետ Խաչիկ Հարությունյանը Բրյուսելում մասնակցել են ԵՄ ֆինանսավորմամբ «Օրինավորության ազգային համակարգի (ՕԱՀ) գնահատումը Եվրոպական հարևանության (ԵՀՔ) արևելյան տարածաշրջանում» ծրագրի շրջանակում իրականացված «Կոռուպցիայի վիճակը. Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա» ՕԱՀ տարածաշրջանային զեկույցի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էին ԹԻ քարտուղարության և ԹԻ ներկայացուցչությունների անդամներ՝ ներկայացնելու ՕԱՀ տարածաշրջանային զեկույցը, ծանոթանալու ծրագրի առաջընթացն ու հաջողությունը չափելու մոնիտորինգի, գնահատման և ուսուցման գործիքի հետ, այն կիրառելու և այլն:

Միջոցառման ընթացքում արծարծվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ հիմնական ուղերձներն ու առաջնահերթությունները, կոնկրետ առաջարկությունները ԵՄ-ին՝ օգնելու վեր հանել ՕԱՀ-ի հետ կապված հիմնական թուլություններին: Նրանք նաև քննարկել են հետագա քայլերը, օրինակ հետազոտությունից դուրս ինչպես կայունացնել ՕԱՀ-ի արդյունքները և ինչպես գնահատել ծրագրի առաջընթացն ու հաջողությունը:

Մանրամասների հմար տես ԹԻ մամուլի հաղորդագրությունը և հրապարակումը: