«ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» զեկույցը մատնանշում է, որ 2025 թ․-ին Հայաստանի ՔՀԿ միջավայրը միաժամանակ ունեցել է և՛ որոշ դրական իրավական զարգացումներ, և՛ շարունակվող լուրջ մարտահրավերներ։

Թեև ընդհանուր գնահատականը 2024-ի համեմատ չի փոխվել, երեք ոլորտներում գրանցվել է անկում, իսկ առանցքային խնդիրները մնացել են նույնը։

Դրական զարգացումներից են ՔՀԿ-ների մասնակցության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված նոր կարգավորումները և պետություն-ՔՀԿ ավելի կառուցվածքային երկխոսության նախադրյալները։

Միևնույն ժամանակ, շարունակում են մտահոգիչ մնալ որոշումների կայացման վաղ փուլերում մասնակցության սահմանափակումները, ՔՀԿ-ների ֆինանսական կայունության խորացող խնդիրները, խոսքի ազատության վիճակը, ինչպես նաև անձնական կյանքի և տվյալների պաշտպանության հետ կապված ռիսկերը։

«ՔՀԿ չափիչ՝ ի գործ» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ECNL-ի և Արևելյան գործընկերության երկրների գործընկերների մասնակցությամբ։

«ՔՀԿ չափիչ Հայաստան» 2024 թվականի զեկույցը կարող եք գտնել այստեղ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։