Հեղինակներ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն (ECNL) հիմնադրամ
Շնորհատուներ
Նկարագրություն
Հրապարակվել է «ՔՀԿ չափիչ Հայաստան-2024» զեկույցը, որն ամփոփում է Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) միջավայրի վերաբերյալ 2024 թվականի հետազոտության արդյունքները և դրանցից բխող առաջարկները։
Զեկույցը մշակվել է «ՔՀԿ չափիչ՝ ի գործ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» (ECNL) հիմնադրամի և իր գործընկերների՝ Հայաստանում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, Վրաստանում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի», Մոլդովայում «Պրոմո-Լեքս» ընկերակցության, իսկ Ուկրաինայում «ISAR Ednannia» կազմակերպության կողմից:
Զեկույցի բովանդակության համար պատասխանատու են միայն հեղինակները, և այն պարտադիր չէ, որ արտացոլի Եվրոպական Միության դիրքորոշումը: