Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) և Հանրային քաղաքականության ինստիտուտը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել են «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը, որը ներկայացվել է Երևանում մարտին: Ուսումնասիրության շրջանակներում վեր են հանվել հանրակրթական դպրոցներում վճարովի պարապմունքների, ներառական կրթության և դասագրքերի հրատարակման հետ կապված այն խնդիրները, որոնք կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում:

Ս.թ. մայիսի 11-ից ուսումնասիրությունը ներկայացվում է նաև Հայաստանի մարզերում շահագրգիռ կողմերի համար` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից գործարկվող Ինֆոտների և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից գործարկվող Քաղաքացիական երիտասարդական կենտրոնների շրջանում: Ծավալված քննարկումների արդյունքում բարձրացվում են կոռուպցիոն ռիսկեր առաջացնող հիմնախնդիրներ, որոնք ներկայացվելու են ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

Տես Գյումրիի ինֆոտանն անցկացված քննարկման ձայնագրությունը, որը ուղիղ հեռարձակվել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից
Տես նաև ԹԻՀԿ հանրային քաղաքականության փորձագետ Լիանա Ղալթաղչյանի զրույցը Ցայգ հեռուստաընկերությանը