Ս․թ․ մարտի 17-ին տեղի է ունեցել «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության ներկայացումն ու քննարկումը: Ուսումնասիրությունը համատեղ իրականացրել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) և Հանրային քաղաքականության ինստիտուտը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում:

Բացման խոսքով հանդես են եկել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը:

Հանրային քաղաքականության ինստիտուտի փորձագետ Ավետիք Մեջլումյանը բանախոսել է վճարովի պարապմունքները հանրակրթական դպրոցներում թեմայով: Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է ներառական կրթությունն արդի բարեփոխումների համատեքստում, իսկ նույն կազմակերպության փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը բանախոսել է դպրոցական դասագրքերի մշակման և ընտրության քաղաքականությունը թեմայով:

Ուսումնասիրության շրջանակներում վեր են հանվել հանրակրթության հետևյալ ոլորտներում կոռուպցիոն ռիսկեր առաջացնող մի շարք խնդիրներ, այդ թվում`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:

Հանրային քաղաքականության ինստիտուտը անկախ գիտավերլուծական կենտրոն է, որի նպատակն է նպաստել թափանցիկ և հաշվետու հանրային քաղաքականության զարգացմանը:

Միջոցառումը ուղիղ հեռարձակվել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից:
Ֆոտոպատմություն

Տես լրատվամիջոցների լուսաբանումը հետևյալ հղումներով`
PanArmenian photo Photoreport: 17.03.17
photolure.am Presentation of the 'Corruption risk assessment in the education sector
Արմենպրես «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության արդյունքների ներկայացումը
CivilNet TV LIVE.Կոռուպցիոն ռիսկերը հանրակրթության ոլորտում․ քննարկում
a1plus «Երբ ուսուցչին պատշաճ չես վճարում, չես կարող պահանջել, որ էթիկայի նորմեր պահպանվեն» (տեսանյութ)
armradio.am Ներկայացվեց կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման զեկույցը
panorama.am Ներկայացվեցին կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքերը
in.am Բալը թանկ է. ինչու է նվազել ուսուցչի օգնականների թիվը
hetq.am Կրթություն` առանց կոռուպցիայի