Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) ուշադրության կենտրոնում են կոռուպցիայի նկատմամբ հանրության վերաբերմունքը և կոռուպցիոն երևույթների հետ շփման նրանց փորձը, այն դեպքում երբ ԿԸՀ-ն գնահատում է տարբեր երկրների հանրային ոլորտներում կոռուպցիայի մակարդակի փորձագիտական ընկալումները:
Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2016 թ. հարցումը Հայաստանում
Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) պատվերով 2015թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2016թ. մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում TNS հետազոտական կազմակերպության կողմից անցկացվել է Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) 2016թ. հարցումը (ԿՀԲ-ի մասին ավելի մանրամասն տես “Հաճախակի տրվող հարցեր” նյութում): Հարցման ընտրանքը կազմել է 1,527 անձ (18 տարեկանից բարձր տարիքի բնակիչ) և որպես հարցման մեթոդ ընտրվել էր դեմ առ դեմ հարցազրույցը: Հայաստանն ընդգրկվում է ԿՀԲ հարցման մեջ չորրորդ անգամ անընդմեջ (նախորդ հարցումները, որոնցում Հայաստանն ընդգրկվել էր, անցկացվել էին 2009, 2010 և 2013 թվականներին):
Հայաստանին, նախկին ԽՍՀՄ հանրապետություններին և Թորքիային վերաբերող տվյալներն ամփոփ ներկայացված են ԿՀԲ նյութերի փաթեթում ներառված աղյուսակներում: Ավելի մանրամասն ԿՀԲ 2016թ. զեկույցի և այլ առնչվող նյութերի հետ մասին տես ԹԻ պաշտոնական կայքում (www.transparency.org):
ԿՀԲ 2016-ի Հայաստանի հիմնական արդյունքները
- Կոռուպցիայի մակարդակը կրճատելու ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը շատ արդյունավետ կամ արդյունավետ է համարում հարցվածների միայն 14 տոկոսը (2013թ. այն հավասար էր 21 տոկոսի), այն դեպքում երբ այդ քայլերն անարդյունավետ կամ շատ անարդյունավետ է համարում հարցվածների 65 տոկոսը (2013թ. 53 տոկոսի փոխարեն):
- Հարցման մեջ ընդգրկված հաստատություների (կառույցների)/ոլորտների ներկայացուցիչներից կոռուպցիայի մեջ առավել ներքաշված են ընկալվում պետական պաշտոնյաները (հարցվածների 45 տոկոսը), Հանրապետության Նախագահը և իր աշխատակազմը (44 տոկոս) և հարկային մարմինների պաշտոնյաները (43 տոկոս):
- Հարցվածների 66 տոկոսի կարծիքով հարուստներև Հայաստանում ունեն չափազանց մեծ ազդեցություն, և միայն 26 տոկոսն է կարծում, որ հարուստները ոչ մի ազդեցություն չունեն կամ ունեն սահմանափակ ազդեցություն երկրի կառավարման հարցերում:
- Սակայն ինչպես և 2013թ. դեպքում էր, այս տարի էլ Հայաստանի դեպքում պատկերն առավել մտահոգիչ է դառնում, երբ դիտարկվում են հարցման այն արդյունքները, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարի մեջ մարդկանց ներգրավված լինելու ցանկությանը և այդ պայքարում իրենց դերի ընկալմանը: Մասնավորապես, հարցվածների 63 տոկոսը կարծում է (2013թ. այդ տոկոսը նույնն էր), որ շարքային քաղաքացու ներգրավվումը կոռուպցիայի դեմ պայքարում ոչինչ չի փոխի: Սա ԱՊՀ տարածքում ամենացածր ցուցանիշն է, իսկ ողջ տարածաշրջանում ավելի ցածր ցուցանիշ է գրանցվել միայն Չեխիայում (64 տոկոս), և նույնքան՝ Հունգարիայում: Կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվել չի ցանկացել հարցվողների 52 տոկոսը: Այս ցուցանիշը հարցման մեջ ընդգրկված տարածաշրջանի 42 երկրների մեջ ամենացածրն է, և նույն պատկերն էր նաև 2013թ. հարցման ժամանակ, չնայած այն ժամանակ այդ տոկոսն էլ ավելի բարձր էր: Սա վկայում է կամ հասարակության անտարբերության մասին, կամ նրանում տիրող վախի մթնոլորտի, կամ էլ նրա կողմից Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի խաղաղ ձևերի անարդյունավետության մասին: Վերջապես, հայաստանցի հարցվողների 67 տոկոսը (2013թ. այն նույնպես 67 տոկոս էր) չի բարձրաձայնի կոռուպցիոն դեպքերի մասին, եթե դրանց առնչվի կամ վկա լինի: Այս ցուցանիշով Հայաստանը նույնպես տարածաշրջանի 42 երկրների մեջ գտնվում է վերջին տեղում: Ընդ որում, ամենից հաճախ որպես պատճառ բերվում էր վախը հնարավոր հետևանքներից (41 տոկոս): Հետաքրքիր է նշել, որ 2013թ. Հայաստանում ամենից հաճախ (68 տոկոս կամ ամենաբարձր ցուցանիշն այն երկրների շարքում, որտեղ հարցվածների մեծամասնությունը չի բարձրաձայնի կոռուպցիոն դեպքերի մասին) չէր հայտնի կոռուպցիոն դեպքերի մասին, քանի որ գտնում էր, որ դրանից ոչինչ չի փոխվի:
- Հայաստանի վերաբերյալ այլ տվյալներից կարելի է հիշատակել, որ որևէ հաստատության/ոլորտի հետ առնչված հարցվողների միայն 24, որ ինքը այդ հաստատության/ոլորտի աշխատակցին կաշառք է տվել : Վերջապես, Հայաստանի հարցվողների 77 տոկոսը նշել է, որ հասարակությունում հասարակությունում սոցիալապես ընդունելի չէ հայտնել կոռուպցիոն դեպքերի մասին: Սա նույնպես տարածաշրջանի կտրվածքով ամենաբարձր տոկոսն է: