Թրանսփարենսի Ինթրնեշնլի քարտուղարությունը խորապես մտահոգված է ՏԶԿ/ԹԻ - Հայաստան կազմակերպության վեբ-կայքի (www.transparency.am) նկատմամբ իրականացված հարձակման փաստի կապակցությամբ, որի արդյունքում ջնջվել էին հակակոռուպցիոն բնույթի կարևոր նյութեր: Կոռուպցիային առնչվող նյութեր ջնջելը, անկախ նրանից, թե ով է դա արել և ինչ շարժառիթներից ելնելով, հանդիսանում է տեղեկատվության ազատության միջազգայնորեն ընդունված սկզբունքների ակնհայտ խախտում: Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպության ահաբեկման ցանկացած փորձ հակասում է Հայաստանի կողմից պաշտոնապես ընդունված համապատասխան սկզբունքներին և չափանիշներին: Թրանսփարենսի Ինթրնեշնլի քարտուղարությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապահովել նորմալ պայմաններ իր ավելի քան 90 մասնաճյուղերից մեկի գործունեության համար:

Դոկտոր Միկլոշ Մարշալ, Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանային տնօրեն
Թրանսփարենսի Ինթրնեշնլի քարտուղարություն