Հեղինակներ
«Ականատես» դիտորդական առաքելություն
Շնորհատուներ
Նկարագրություն
«Ականատես» դիտորդական առաքելությունը ՀՀ Ազգային ժողովի 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ իրականացնում է ընտրական գործընթացների դիտարկում՝ նախատեսելով վերահսկել ինչպես քվեարկության օրվա, այնպես էլ՝
ընտրություններին նախորդող, այդ թվում՝ քարոզչության ժամանակահատվածը և հետընտրական գործընթացները։ Առաքելությունը սկսել է աշխատանքները ընտրությունների օրվա նշանակման պահից։
Ականատեսը հրապարակել է նախնական տեղեկանք, որը ներկայացնում է դիտարկման արդյունքները մինչև 2026թ․ մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածը՝ նախքան նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը։
ՀՀ ազգային ժողովի 2026 թ․ ընտրությունների դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության, ԱՄՆ-ի գերմանական Մարշալ հիմնադրամի՝ Անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF), Նորվեգիայի դեսպանատան, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի դրամաշնորհատուների տեսակետները։


