Արդյունքներ Հրապարակումներ Հետազոտական զեկույցներ

Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին․ ուսուցչի ձեռնարկ

Հեղինակներ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Շնորհատուներ

Շվեդիայի կառավարություն

Նկարագրություն

Դպրոցականների և ուսուցիչների շրջանում կոռուպցիայի և դրա դեմ պայքարի մասին իրազեկվածության բարձրացման նպատակով «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն մշակել է «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ուսուցչի ուսումնաօժանդակ ձեռնարկը։

Ձեռնարկի վեց գլուխներում ներկայացված են տեսական նյութեր, գործնական աշխատանքներ, ինչպես նաև ուսումնաօժանդակ նյութեր սովորողների և ուսուցիչների համար։

Ձեռնարկը մշակվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Շվեդիայի կառավարության տեսակետները:

Ձեռնարկը երաշխավորվել է գործածության ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի հունիսի 26-ի
N 1151-Ա/2 հրամանով:

Այս կայքն օգտագործում է քուքիներ՝ իր անհրաժեշտ գործառույթները ապահովելու, ինչպես նաև այցելուների համագործակցությունը կայքի հետ բարելավելու նպատակով։
Քուքիների վերաբերյալ առավել ընդհանուր տեղեկատվության համար ծանոթացե՛ք HTTP քուքիների մասին այս հոդվածին: