Հեղինակներ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի
Արցախում՝ «Քաղաքացիական Հաբ» ՀԿ
Նկարագրություն
Հրապարակվել է «Հակահայկական քսենոֆոբիան և ռասիզմը Ադրբեջանում 2022»-զեկույցը, որն ահազանգ է Արցախում էթնիկ զտման վերաբերյալ։ Այն մի շարք զեկույցների շարունակությունը և նոր հատորն է, որն ի ցույց է դնում Ադրբեջանում պետության կողմից հովանավորվող ռասիզմը՝ վտանգի տակ դնելով խաղաղությունը և անվտանգությունը Հարավային Կովկասում:
Զեկույցը նպատակ ունի պահպանել առկա արձանագրությունները և բարձրացնել միջազգային իրազեկումը Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ դիրքորոշման վերաբերյալ, որը շարունակաբար բացահայտում է հայկական պետականությունը ոչնչացնելու և հայերին ու նրանց մշակույթը տարածաշրջանից վերացնելու իր վճռականությունը:
Զեկույցը հիմնված է հանրությանը հասանելի տեղեկատվության հավաքագրման վրա, որը վերցված է վստահելի և ստուգելի բաց աղբյուրներից: Զեկույցը թեև կենտրոնանում է 2022 թվականի զարգացումների վրա, անդրադառնում է նաև տասնամյակներ շարունակվող հակամարտության պատմական նախադրյալներին և նախորդ տարիներին տեղի ունեցած միջադեպերին՝ ցույց տալու համար Ադրբեջանի ագրեսիվ ռազմավարության ընթացքը։
2022 թվականին Ադրբեջանի ռասիստական քաղաքականությունը առավել սրվեց հայ ժողովրդի նկատմամբ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։
Զեկույցը պատրաստվել է Հայաստանում՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի և Արցախում՝ «Քաղաքացիական Հաբ» ՀԿ-ի կողմից։