Ծրագրի նպատակն է նպաստել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը Հայաստանում՝ խթանելով հանրային ֆինանսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը: Դրան կարելի է հասնել ՀՀ հանրային գնումների վերաբերյալ օրենսդրության բացերն ու թերությունները վեր հանելով, գնահատելով, թե գործնականում ինչպես է իրականացվում գնումների օրենսդրությունը, վեր հանելով գնումների գործընթացներում առկա կոռուպցիոն ռիսկերն ու հակաօրինական գործողությունները և մշակված առաջարկությունները կյանքի կոչելով: Պետական գնումների մոնիտորինգի թեմաներն են բողոքարկման համակարգը, մեկ անձից գնումները, շրջանակային համաձայնագրերը և զինվորականության համար գնումները:

Բյուջե

20,784,900.00 ՀՀ դրամ

Շնորհատուներ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Առնչվող նյութեր

ՀՀ հանրային գնումների համակարգի 2017թ. առաջին կիսամյակի գործունեության մոնիտորինգի արդյունքները

Ս.թ. հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը և գնումների փորձագետ Արսեն Համբարձումյանը ներկայացրել են ՀՀ հանրային գնումների համակարգի 2017թ. առաջին կիսամյակի գործունեության մոնիտորինգի արդյունքները: «ՀՀ հանրային գնումների մոնիտորինգ 2016-2017 թթ.» ծրագրի նպատակն է նպաստել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը Հայաստանում՝ խթանելով հանրային ֆինանսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը: Ծրագիրը ֆինանսավորվում է «Բաց hասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ի կողմից։
 

Կարդալ մանրամասները