Ծրագրի նպատակն է նպաստել արդար ընտրությունների անցկացմանը Հայաստանում և բարձրացնել ընտրությունների արդյունքների նկատմամբ բնակչության վստահությունը 2017թ. խորհրդարանական ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային վերլուծության միջոցով: Ծրագիրը նպատակ ունի վերահսկել ինչպես գործընթացի համապատասխանությունն օրենքի պահանջներին, այնպես էլ քվեարկության արդյունքները բոլոր տեղամասերում, վերլուծել քվեարկության ժամանակ տեղ գտած բոլոր հնարավոր ընտրախախտումների ու ընտակեղծիքների դեպքերը, գնահատել խախտումների ու կեղծիքների ազդեցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա և լայնորեն տարածել վերլուծության արդյունքները:

Բյուջե

16,044,900.00 ՀՀ դրամ

Շնորհատուներ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Առնչվող նյութեր

Վարուժան Հոկտանյան. Արդյոք կապ կա՞ տեսախցիկների խափանման և տվյալ պահին ընտրողների քանակի միջև

Ս.թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ուղիղ հեռարձակման խափանումները և դրանց ազդեցությունը ընտրությունների ընթացքի վրա շարունակում են մնալ միջազգային և տեղական դիտորդների ուշադրության կենտրոնում: Թեմայի առնչությամբ «Հայաստան24»-ին իր մեկնաբանությունն է տվել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, որը 2017թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ ծրագրի ղեկավարն է:

Կարդալ մանրամասները

Որոշ տեղամասերում գերարագ քվեարկություն է ընթացել. Վարուժան Հոկտանյան

Թրասնփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Ա1+-ի հետ զրույցում անդրադարձել է 2017թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ ծրագրի շրջանակում կատարված բացահայտումներին: Ըստ այդմ` եթե ԱԺ ընտրություններին 60,86 տոկոս մասնակցություն է եղել,  նշանակում է՝  ընտրատեղամասային հանձնաժողովները կայծակնային արագությամբ են աշխատել: Սա տարակուսանքների առիթ է տվել, քանի որ այդ դեպքում ստացվում է՝  ընտրատեղամասերում 200 վայրկյանում 4 ընտրող է եղել: Ըստ այդմ`որոշակի 3 ժամանոց ժամանակամիջոցում որոշակի տեղամասերում գերարագ տեմպերով քվեարկություն էր ընթացել:  

Կարդալ մանրամասները

Քաղաքացիական հասարակության և դիտորդների գնահատականը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին

Ապրիլի 3-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս «Քաղաքացիական հասարակության և դիտորդների գնահատականը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին» թեմայով: Թրասնփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կատարվածի պատճառները տեսնում է կուսակցությունների մեջ. «Պատճառը կուսակցություն գաղափարի այլասերումն է: Այս գաղափարի ոչնչացումը: Պետք է կուսակցությունը հասկանա, որ ինքը գոյություն ունի ոչ թե մի քանի մանդատի համար, այլ պետք է ձգտի իշխանության: Նման կուսակցություն մենք չունենք», - նշել է Հոկտանյանը: 

Կարդալ մանրամասները

Խորհրդարանական ընտրությունները դիտարկող քաղաքացիական նախաձեռնությունների համատեղ մամուլի ասուլիս

Ս.թ. մարտի 31-ին, ժամը 12:00-ին տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունները դիտարկող մի քանի քաղաքացիական նախաձեռնությունների համատեղ մամուլի ասուլիսը: Դիտորդական առաքելություն իրականացնող «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, «Անկախ դիտորդ» հասարական դաշինքը և Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը ներկայացրել են ապրիլի 2-ի ՀՀ ազգային ժողովի ընտրություններին իրենց գործունեությունը և ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվության տարածման եղանակները:

Կարդալ մանրամասները

2017թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգի ինտերակտիվ շտեմարան

2017թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ ծրագրի շրջանակում ԹԻՀԿ-ը ստեղծել է ինտերակտիվ շտեմարան։ Շտեմարանի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում կա 31 հազար 993 ընտրող, ովքեր չունեն ծննդյան օր և ամիս, 2755 ընտրող չունի հասցե, 10 հազար 825 հասցեում գրանցված է 10-ից մինչև 500 ընտրող: Շտեմարանը ինտերակտիվ գործիք է, որը հնարավորություն է տալիս ցանկացած օգտատիրոջ ստուգել իր բնակավայրում կամ մարզում առկա նման հասցեների ու անձանց առկայությունը։ Կարելի է օգտվել Օգնություն (Help) կոճակից, որպեսզի կարողանաք ճիշտ օգտագործել շտեմարանը:

Կարդալ մանրամասները

ՀՀ-ում 31 993 ընտրող ծննդյան օր ու ամիս չունի, 2755 ընտրող՝ հասցե. Վարուժան Հոկտանյան

Tert.am-ը, անդրադառնալով Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ս.թ. մարտի 15-ի միջոցառմանը, որի ընթացքում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար  Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ իրականացվող 2017թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ ծրագրի նախնական արդյունքները,  նշել է, որ Հայաստանում կան ընտրողներ, ովքեր չունեն ծննդյան ամիս, օր ու հասցե: Ըստ Հոկտանյանի` Հայաստանում կա 883 հասցե, որտեղ կա 20 և ավելի ընտրող, 10 հազար 825 հասցե, որտեղ գրանցված է 10 և ավելի ընտրող:

Կարդալ մանրամասները