Վարուժան Հոկտանյան. Արդյոք կապ կա՞ տեսախցիկների խափանման և տվյալ պահին ընտրողների քանակի միջև
Ս.թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ուղիղ հեռարձակման խափանումները և դրանց ազդեցությունը ընտրությունների ընթացքի վրա շարունակում են մնալ միջազգային և տեղական դիտորդների ուշադրության կենտրոնում: Թեմայի առնչությամբ «Հայաստան24»-ին իր մեկնաբանությունն է տվել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, որը 2017թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ ծրագրի ղեկավարն է:
Ըստ Հոկտանյանի` հենց այդ ժամերին, երբ խափանված էր ուղիղ հեռարձակումը, բավականին մեծ թվով տեղամասերում քվեարկության մեծ արագություն է գրանցվել, տարօրինակ չափով ընտրողներ են ընտրել: Ուղղակի լցոնումներ կարծես թե դիտորդները չեն արձանագրել, բայց հնարավոր է դա անուղղակի ձևով է եղել: Միգուցե կապ կա: Դա կարող են հաստատել կամ ժխտել դիտորդները և վստահված անձինք:
Տես «Հայաստան24»-ի նյութը