Ծրագրի նպատակն է խթանել, որ հանքարդյունաբերությունը նպաստի կայուն սոցիալական և տնտեսական զարգացմանը` hնարավորություն տալով կառավարություններին նպաստել իրենց երկրների տնտեսական և սոցիալական զարգացման կայունությանը՝ ապահովելով հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետ կարգավորում, օգնելով ստեղծել հավասար հնարավորություններ արդյունահանող արդյունաբերության համար ավելի լավ կառավարման և կոռուպցիայի վերահսկողության համակարգերի միջոցով, աջակցելով արդյունահանող ընկերություններին, որ ավելացնեն հարաբերություններն իրենց շահագրգիռ կողմերի և շահառուների հետ՝ բարելավված սոցիալական ներդրման համար, հզորացնելով ազդակիր քաղաքացիական հասարակության և համայնքային կազմակերպությունների ներգրավումը բազմաշահառու խմբերի երկխոսության մեջ

Բյուջե

18,900,000.00 ՀՀ դրամ

Շնորհատուներ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ քարտուղարություն

Առնչվող նյութեր

Թափանցիկ հանքարդյունաբերություն. քաղաքացիական հասարակության դերը ԱՃԹՆ-ի գործընթացում

«Հրապարակում» հեռուստածրագիրն անդրադարձել է  Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ): Հայաստանում ԱՃԹՆ ներդրման արդյունավետության և մարտահրավերների մասին իրենց տեսակետն են ներկայացնում Հայաստանի ԱՃԹՆ բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակությունը ներկայացնող Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն, «Հանքարդյունաբերություն հանուն կայուն զարգացման» ծրագրի ղեկավար Սոնա Այվազյանն ու «Էկոլոգիական իրավունք» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը:

Կարդալ մանրամասները

ԹԻ աշխատանքային հանդիպում «Հանքարդյունաբերություն հանուն կայուն զարգացման» ծրագրի շրջանակում

Ս.թ. փետրվարի 22-23-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ու ԹԻՀԿ անդամ և փորձագետ Արթուր Գրիգորյանը  Ջակարտայում, Ինդոնեզիա, մասնակցել են ԹԻ տարածաշրջանային աշխատանքային հանդիպման  «Հանքարդյունաբերություն հանուն կայուն զարգացման» ծրագրի շրջանակում: Հանդիպման ընթացքում ԹԻ ներկայացուցչությունները քննարկել են ուսումնասիրության պրակտիկան տարբեր երկրներում, առաջացած մարտահրավերներն ու առաջարկել են լուծումներ, ինչպես նաև կատարել են փորձի փոխանակում` քաղելով դասեր: 

Կարդալ մանրամասները

ԹԻՀԿ-ը մասնակցել է ԱՃԹՆ բազմաշահառու խմբի առաջին նիստին

Ս.թ. նոյեմբերի 25-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ու ԹԻՀԿ անդամ և փորձագետ Արթուր Գրիգորյանը  մասնակցել է ՀՀ կառավարությունում տեղի ունեցած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱԹՃՆ) բազմաշահառու խմբի առաջին նիստին, որի ընթացքում տրվել է Հայաստանում ԱԹՃՆ ստանդարտը ներդնելու աշխատանքների պաշտոնական մեկնարկը: ԱԹՃՆ միանալու գաղափարը ծնվել է Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) նախաձեռնության շրջանակում: Այն ԲԿԳ հայաստանյան գործողությունների երկրորդ՝ 2014-2016 թթ. ծրագրում ներառվել է ԹԻՀԿ առաջարկով: Ներկայումս խումբն իրականացնում է ԱԹՃՆ-ի ստանդարտով սահմանված պարտադիր աշխատանքները՝ ԱՃԹՆ թեկնածության հայտը ներկայացնելու և 2017 թ. ԱՃԹՆ թեկնածու երկիր դառնալու համար:

Կարդալ մանրամասները

ԹԻՀԿ-ը «Հանքարդյունաբերությունը հանուն կայուն զարգացման» թեմայով միջտարածաշրջանային համաժողովում

Ս.թ. հոկտեմբերի 10-12-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և ԹԻՀԿ անդամ և փորձագետ Արթուր Գրիգորյանը Բեռլինում մասնակցել են «Հանքարդյունաբերությունը հանուն կայուն զարգացման» թեմայով միջտարածաշրջանային համաժողովին, որը կազմակերպվել է ԹԻ և ԹԻ Ավստրալիայի կողմից: Հանդիպման խնդիրներն են կառուցել գործնական հարաբերություններ և համայնք, մշակել ծրագրի տեսլականը գլոբալ և ազգային մակարդակներում և հասկանալ, թե ծրագրի թիմն ինչպես կարող է լավագույնս աջակցել մասնակից ներկայացուցչություներին: Ծրագրի մասնակիցները մշակել են առանցքային սկզբունքներ ու գործընթացներ ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար: Ներկայացուցչությունները ձեռնամուխ են եղել մոնիտորինգի ու գնահատման շրջանակի իրականացմանն ու ազդեցության գնահատման ու փոփոխության քարտեզագրման աշխատանքին:               

Կարդալ մանրամասները