Ծրագրի նպատակն է գիտելիքների, հմտությունների ու փորձի փոխանակման միջոցով բարձրացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունը կենտրոնական և տեղական մակարդակով շահերի բախման քաղաքականության մոնիտորինգ իրականացնելիս, նախաձեռնել երկխոսություն ՔՀԿ-ների և հանրային իշխանությունների միջև`ջատագովելու շահերի բախման արդյունավետ քաղաքականության հաստատումը, ապահովել գործողությունների տեսանելիությունը և անցկացնել իրազեկման քարոզարշավ:

Բյուջե

24,491,700.00 ՀՀ դրամ

Շնորհատուներ

Եվրոպական հանձնաժողով

Շահառուներ

Քաղաքացիական հասարակություն և հանրային իշխանություններ

Գործընկերներ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Մոլդովա, Եվրասիա համագործակցության հիմնադրամ, Ստեֆան Բատորի հիմնադրամ, ՏՕՐՕ ստեղծագործական միություն, Ուկրաինայի հանրային քաղաքականության ինստիտուտ

Առնչվող նյութեր

Շահերի բախմանը նվիրված ծրագրի փակումը

Ս.թ. հունիսի 29-30-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանը Բրյուսելում, Բելգիա, մասնակցել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության ներգրավումը շահերի բախման քաղաքականության մոնիտորինգում» ծրագրի փակմանը: Այս ծրագրի շրջանակում Մոլդովայի, Հայաստանի, Լեհաստանի և Ուկրաինայի 6 գործընկեր ՀԿ-ներ  (ԹԻ Մոլդովա, ԹԻՀԿ, Եվրասիա համագործակցության հիմնադրամ, Ստեֆան Բատորի հիմնադրամ, ԹԻ Ուկրաինա, Հանրային քաղաքականության մշակման ուկրաինական ինստիտուտ) համատեղ աշխատել են անցած 2 տարին՝ համախմբելու ՔՀԿ կարողությունները շահերի բախման քաղաքականության մոնիտորինգում: ՀԿ-ներն իրենց կառավարություններին կոչ են արել շահերի բախման քաղաքականությունում գործել եվրոպական արժեքներին և չափանիշներին համահունչ: Ծրագրի գործունեությունն ընդգրկում է իրավական փորձագիտություն, ֆոկուս խմբեր, մոնիտորինգ, դասընթացներ, իրազեկության բարձրացում և ջատագովության քարոզարշավներ:

 

Կարդալ մանրամասները

«Արևելյան գործընկերության երկրներում հասարակության ներգրավումը շահերի բախմանը վերաբերող քաղաքականության իրականացման դիտարկման գործընթացում» ծրագրի առաջին աշխատանքային տարվա արդյունքների ներկայացում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (այսուհետ` ԵՀՀ) իրականացրել են համատեղ ուսումնասիրություն ՀՀ պետական մարմիններում շահերի բախման վերաբերյալ: Ուսումնասիրությունն անցկացվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արևելյան գործընկերության երկրներում հասարակության ներգրավումը շահերի բախմանը վերաբերող քաղաքականության իրականացման դիտարկման գործընթացում» ծրագրի շրջանակներում՝ չորս երկրներում (Մոլդովա, Հայաստան, Լեհաստան և Ուկրաինա) վեց գործընկեր կազմակերպությունների կողմից (Թրանսփարենսի Ինթերնեշնլ - Մոլդովա, Բատորի հիմնադրամ (Լեհաստան), Հանրային քաղաքականության ինստիտուտ (Ուկրաինա) և Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Ուկրաինա), Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (Հայաստան) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամ  (Հայաստան):

Կարդալ մանրամասները

Մտագրոհ՝ «Քաղաքացիական հասարակության ներգրավումը շահերի բախման քաղաքականության մոնիտորինգում»

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանը ս. թ. օգոստոսի 20-21-ին Կիևում մասնակցել է «Քաղաքացիական հասարակության ներգրավումը շահերի բախման քաղաքականության մոնիտորինգում» ծրագրի շրջանակում անցկացված մտագրոհին: Միջոցառումը նպատակ ուներ գիտելիքների, հմտությունների ու փորձի փոխանակման միջոցով բարձրացնել չորս ԵՄ և ԱլԳ երկրների՝ Լեհաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունը կենտրոնական և տեղական մակարդակում շահերի բախման քաղաքականության մոնիտորինգ իրականացնելիս: ԹԻՀԿ-ը մեկնարկել է ծրագիրը ս. թ. հուլիսի 1-ից: Միջոցառման կազմակերպիչներն էին ԹԻ Մոլդովան և ԹԻ Ուկրաինան:

Կարդալ մանրամասները