Երևան քաղաքի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների 2013 թ. ընտրությունների հասարակական վերահսկողություն
Ծրագրի նպատակն է աջակցել Երևանի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացմանը 2013 թ. մայիսին՝ նպաստելով ընտրական գործընթացի որակի պրոֆեսիոնալ և անկողմնակալ գնահատմանը և միջազգային տեսանելիություն հաղորդելով Հայաստանում ընտրությունների դիտարկմանը: Ծրագիրն ընդգրկում է սեմինարների անցկացում Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակի փորձագետների կողմից, դիտորդների և լրագրողների համար դասընթացների անցկացում, տեղական դիտորդների նախապատրաստություն պաշտոնական հավատարմագրման համար, դիտորդության իրականացում ընտրված տեղամասերում, ընտրությունների դիտորդության վերաբերյալ զեկույցի պատրաստում և հսկողություն համապատասխան վարչական և իրավապահ մարմինների կողմից ընտրախախտումների դեպքերին ընթացք տալուն: