Ծրագրի նպատակն է նպաստել Երևանի ավագանու ընտրությունների արդար անցկացմանը և դրանով իսկ ավելացնել բնակչության վստահությունը ընտրությունների նկատմամբ: Այդ նպատակին կարելի է հասնել Երևանի բոլոր ընտրատեղամասերում գործընթացի ճշգրտությունը և քվեարկության արդյունքները վերահսկելու, քվեարկության ընթացքում տեղ գտած հնարավոր ապօրինություններն ու կեղծիքները վերլուծելու, այդ վերլուծության արդյունքները լայնորեն տարածելու միջոցով, ինչպես նաև գնահատելու անճշտությունների և կեղծիքի ազդեցությունը Երևանի ավագանու ընտրությունների ելքի վրա:

Բյուջե

4,925,400.00 ՀՀ դրամ

Շնորհատուներ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Շահառուներ

Ընտրողներ, պետական մարմիններ, կուսակցություններ, քաղաքացիական հասարակություն, տեղական և միջազգային կազմակերպություններ և լրատվամիջոցներ