Ծրագրի նպատակն է բարձրացնել մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ շահեկիցների իրազեկությունը ԹԻՀԿ ինտերնետային կայքում ,2012 խորհրդարանական ընտրություններ. ընտրական թվերի համադրմամբ վերլուծական հաշվարկե կայք էջի հրապարակման, ծրագրի արդյունքների ներկայացման և տարածման, օրենսդրական բարեփոխումներին ուղղված առաջարկությունների նախագծի ներկայացման, Հայաստանում անցկացվող ընտրությունների ընթացակարգերի և կիրարկման միջոցով: Սույն առաջարկությունները կյանքի են կոչվում շահերի պաշտպանության և լոբբինգի միջոցով ԹԻՀԿ-ի` ՀԿ-ների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ հնարավոր համագործակցության արդյունքում:

Բյուջե

AMD 20,677,800.00

Շնորհատուներ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Շահառուներ

Ընտրողներ, քաղաքացիական հասարակություն, պետական մարմիններ, կուսակցություններ, տեղական և միջազգային կազմակերպություններ և լրատվամիջոցներ

Առնչվող նյութեր

Ներկայացվել են ԹԻՀԿ իրականացրած մոնիտորինգի արդյունքները

Ս.թ. սեպտեմբերի 26-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և փորձագետ-վերլուծաբան Լյուդվիգ Խաչատրյանը ներկայացրել են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ իրականացված «2012 թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ» ծրագրի արդյունքները: Միջոցառման ժամանակ ամփոփ ներկայացվել են նաև ԹԻՀԿ կողմից իրականացված ու նույն ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցած կուսակցությունների և կուսակցությունների ու անհատների դաշինքի նախընտրական քարոզչության ֆինանսավորման ու վարչական ռեսուրսների չարաշահման մանիտորինգի արդյունքներն ու համապատասխան առաջարկությունները:

Կարդալ մանրամասները

Քաղաքացիական հասարակությունը մոնիտորինգի է ենթարկում ընտրությունները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը և գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել են «Քաղաքացիական հասարակությունը 2012 թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ» ընտրական ծրագրերի հանրային ներկայացմանը, որ տեղի է ունեցել Կոնգրես հյուրանոցում ս.թ. ապրիլի 11-ին: «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած միջոցառման ընթացքում ներկայացվել են քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող մոնիտորինգային տարբեր նախաձեռնություններ, որոնց հիմնական նպատակնէ վերահսկել ընտրությունների անցկացումը:

Կարդալ մանրամասները