Ծրագրի նպատակն է գնահատել Երևանում քաղաքաշինության բնագավառի իրավասու մարմինների կողմից տեղեկատվության մատչելիության և հասարակայնության մասնակցության ապահովման արդյունավետությունը: Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են Հայաստանի Հանրապետության` քաղաքաշինության, ինչպես նաև դրան առնչվող հողային ու շրջակա միջավայրի պահպանության օրենսդրությունը և իրավասու մարմինների գործառույթները, ինչպես նաև վերահսկողությունը այդ բնագավառում: Ծրագիրը իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ու թաղապետարանների շրջանում հարցումների, Երևանի բնակչության շրջանում սոցիոլոգիական հարցման, պետական կառույցների, գործարար ոլորտի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցների, փորձագիտական դիտարկումների և զանգվածային լրատվամիջոցների մոնիտորինգի միջոցով և հասարակական կարծիքի ուսումնասիրություն քաղաքաշինական ոլորտում կոռուպցիայի երևույթի դրսևորման վերաբերյալ:

Բյուջե

USD 3,000.00

Շահառուներ

Քաղաքաշինության, բնապահպանության և հողային բնագավառների պետական կառույցներ, հասարակական կազմակերպություններ