Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբազմազանության կողմերի համաժողովի (CBD COP) նախագահությանը և իրականացմանը
01.03.2026 - 31.12.2028
Ծրագրի նպատակն է բարելավել կենսաբազմազանության կառավարման համակարգը Հայաստանում՝ ապահովելով քաղաքացիական հասարակության բարձր ներգրավվածություն շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում՝ հետևյալ քայլերով․
- նախապատրաստվել և աջակցել Հայաստանի կառավարության Կենսաբազմազանության կողմերի համաժողովի (COP) նախագահությանը,
- աջակցել և վերահսկել Հայաստանի կողմից իր Կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի (NBSAP) ներքին իրականացումը,
- ավելացնել հայկական քաղաքացիական հասարակության մասնակցությունը կենսաբազմազանության պահպանությանը, ինչպես նաև ապահովել նրա մասնակցությունը Կենսաբազմազանության կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանին (COP-17)։
Ֆինանսավորվում է Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության կողմից։
Բյուջե
20,959,380 AMD
Շնորհատուներ
Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալություն

