Ծրագրի նպատակն է վեր հանել հանրային գնումների վերաբերյալ ՀՀ օրենսդրության բացթողումներն ու թերությունները, գործնականում գնահատել գնումների օրենսդրության իրականացումը, վեր հանել ՀՀ կառավավարության և համայնքային կառույցների կողմից գնումների գործընթացներում առկա կոռուպցիոն ռիսկերն ու հակաօրինական գործողությունները, և մշակել առաջարկություններ, որ կկանխեն այդ ռիսկերը, ինչպես նաև ջատագովել` բարելավելու գնումների օրենդրությունը և պրակտիկան: Ծրագրի աջակցությամբ ԹԻՀԿ-ը մոնիտորինգի կենթարկի հանրային գնումների վերաբերյալ օրենդրությունը, մոնիտորինգի կենթարկի և կվերլուծի մեկ անձից գնումները և խոշոր գումարների գնումները, մոնիտորնգի արդյունքների հիման վրա կմշակի առաջարկություններ, և կջատագովի այդ առաջարկությունների իրականացումը: Բացի այդ, ծրագրի շրջանակում ԹԻՀԿ-ը նաև մոնիտորնգի կենթարկի կառավարության գործունեությունը, որը նպատակ ունի էլեկտրոնային գնումների նոր հարթակ ներդնել:

Բյուջե

16,791,600 ՀՀ դրամ

Շնորհատուներ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Առնչվող նյութեր

Հրապարակվել է COVID-19 համավարակի հաղթահարմանն առնչվող գնումների մոնիտորինգի առաջին տեղեկագիրը

Կարևորելով նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման նպատակով կատարվող պետական գնումների թափանցիկությունը և հաշվետվողականությունը` 2020թ. ապրիլի սկզբին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) նախաձեռնել է նշված նպատակով իրականացված գնումների մասնակի մոնիտորինգ, որի արդյունքների հիման վրա կազմվել է ամփոփ տեղեկագիր:

Կարդալ մանրամասները