Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի ընթացքում պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարել են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և քաղաքական գործիչ Վլադիմիր Զելենսկին։

Ինչպես նախորդ փուլում, այդ օրը ևս «Ականատես» դիտորդական առաքելության և գործընկեր կազմակերպության նարկայացուցիչ 9 կարճաժամկետ դիտորդներ «Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանց»-ի (ENEMO) 200 հոգանոց դիտորդական խմբի կազմում դիտարկել են ընտրությունների քվեարկության ընթացքը` ներառյալ տեղամասի բացումը, քվեարկության գործընթացը, տեղամասի փակումը, քվեների հաշվարկը, ինչպես նաև արձանագրությունների տեղափոխումը տարածքային ընտրական հանձնաժողով: Ընտրական գործընթացը շարունակում է վերահսկել նաև երկարաժամկետ դիտորդ Մարիամ Հովեյանը:

Դիտորդական թիմը ապրիլի 19-ին մասնակցել է ճեպազրույցի, որի ընթացքում Ուկրաինայում ԵՄ դեսպան Հյուգ Մինգարելլին մասնավորապես նշել է.«Խիստ կարևորում ենք ENEMO-ի դիտորդների դերը: Հույս ենք հայտնեում, որ ENEMO-ն վեր կհանի այն մարտահրավերները, որոնց կհանդիպենք ընտրությունների օրը», - շարունակելով,- «ENEMO-ն մեծ փորձ ունեցող հուսալի ցանց է, որը լրջորեն աշխատում է`երաշխավորելով ընտրության ճիշտ դիտարկումը»:

Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն 2017թ. ապրիլից ENEMO-ի ասոցացված անդամ է: