Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ու հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը հյուրընկալվել էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում, որտեղ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և ընկերության աշխատակիցների հետ անցկացվել է քննարկում «Քաղաքացիների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով:

Քննարկման ընթացքում ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կառուցվածքն ու արդի խնդիրները: Այնուհետև տեղի է ունեցել քննարկում բանախոսների և աշխատակիցների միջև: Ներկայացվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարում մասնավոր հատվածն ընդգրկելու մարտավարական-տեսական մոտեցումներ ու գործնական օրինակներ:

Ստորև տես Խաչիկ Հարությունյանի բանախոսության ներկայացումը: