Ս.թ. հունվարի 15, 17, 19-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ համագործակցության շրջանակներում անց է կացվել դասընթաց։ Դասընթացը վարել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Տաթևիկ Բարսեղյանը, ով անդրադարձել է կոռուպցիային, դրա տեսակներին, պատճառներին և հետևանքներին: Դասընթացին մասնակցել են համալիրի ավագ դպրոցի 30 աշակերտներ, որոնք քննարկել են իրենց հանդիպող կոռուպցիոն դեպքերը, առաջարկել լուծումներ։ Ներկայացվել են կոռուպցիայի ընկալման չափման ձևերը և կոռուպցիայի ու դրա դեմ պայքարի վերաբերյալ ուսումնասիրությունները։

Տես ֆոտո պատմությունը:

Դասընթացի վերաբերյալ տպավորությունները կրթահամալիրի աշակերտի բլոգում