Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) կազմակերպել էր «Կոռուպցիան և անվտանգության մարտահրավերները» խորագրով կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցել են ոլորտի փորձագետներ, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա դիվանագիտական կառույցների, զանգվածային լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ավելի քան 90 ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ով ներկայացրել է միջոցառման 3 հատվածները

  • Ամալյա Կոստանյանի անվան 2016 և 2017 թվականների մրցանակներ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը ներկայացրել է Ամալյա Կոստանյանի դերը Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման գործում և մրցանակի խորհուրդը: Ավանդույթի համաձայն` 2016թ. միցանակը հանձնել է նախորդ` 2015թ. մրցանակակիր Թեհմինե Ենոքյանը «ՄեդիաԼաբի» գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանին 2016թ. քաղաքական ծաղրանկարների շարքի համար:

Ամալյա Կոստանյանի 2017թ. մրցանակը հանձնվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին 2017թ. ընտրությունների նախօրեին հանրային ռեսուրսի չարաշահման դեպքերի բացահայտման համար։

  • Կոռուպցիոն իրավիճակը Հայաստանում և դրա դեմ պայքարը 2016 թվականին

Ներկայացվել է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ԹԻՀԿ հայտարարությունը:

ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է Հայաստանում 2016-17թթ․ կոռուպցիայի իրավիճակը, հակակոռուպցիոն քաղաքականությունը, ինչպես նաև ՀՀ ստանձնած հակակոռուպցիոն պարտավորությունների կատարման ընթացքը։

  • «Կոռուպցիան և անվտանգության մարտահրավերները» խորագրով փորձագիտական քննարկում

Այնուհետև փորձագիտական քննարկմանը բանախոսներ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը և ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրել են կոռուպցիայի հետևանքով ՀՀ պաշտպանության և անվտանգության, մարդու իրավունքների, հանրային ռեսուրսների, սոցիալական պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։

Միջոցառումն առցանց հեռարձակվել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից

Տես ֆոտո պատմությունները

Միջոցառումը լուսաբանվել է հետևյալ ԶԼՄ-ների կողմից

armenpress.am Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառում
aravot.am Հայաստանում 2003-ից կոռուպցիայի ընկալման ցուցանիշը չի փոխվել, լճացման իրավիճակ է. Վարուժան Հոկտանյան
aravot.am «Դուք առաջարկում եք կոռուպցիան վերացնել, բա լավ, մենք ո՞նց ապրենք». Ուսանողի հարցը՝ կոռուպցիան վերացնել ցանկացողներին
aravot.am «Լիսկայի տնից զենքեր գտան, ո՞ւր է Լիսկայի ամբողջ ընտանեկան գործը՝ Մոնումենտում դղյակում է». Հրանուշ Խառատյան
aravot.am Դանիել Իոաննիսյանը մրցանակ ստացավ՝ դպրոցների տնօրենների ցուցակը բացահայտելու համար. Թրանսփարենսի ինթերնեյշնլ
aravot.am «Ինչո՞ւ սկսեցին գեներալների փոփոխություններ». Մանվել Սարգսյանը՝ ապրիլյան պատերազմի և կոռուպցիայի մասին
hetq.am «Օֆշորային գեներալին կուսակցության ցուցակով պատգամավոր դարձնելն է կոռուպցիան քաղաքականացնում». քննարկում
Civilnet Ինչպես լինել կոռումպացված ու չդատվել․ Հայաստանի իրականության շուրջ
armtimes.com Հավատում ենք նրան, ինչ անում ենք. «Ամալյա Կոստանյանի» անվան մրցանակակիր
azatutyun.am Ապրիլի 2-ին Հայաստանում «ժողովրդավարությունը ջախջախվեց»
armradio.am Կա՞ առաջընթաց հակակակոռուպցիոն պայքարում. կառավարությունն ու ՀԿ-ները տարակարծիք են
tert.am Իշխանությունները լուրջ, իրական քայլեր չեն ձեռնարկում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում․Վ. Հոկտանյան
tert.am Եթե դատարանում իրավունքը չի գործում, ամբողջ ԱԺ-ն դեն գցեք, ո՞ւմ է պետք. Հ. Խառատյան
tert.am Ապրիլյան պատերազմին ի հայտ եկած կոռուպցիոն դեպքերի պատասխանները մինչեւ այսօր չկան. Մ. Սարգսյան
tert.am Ապօրինի հարստացած պաշտոնյաների չենք կարող ձերբակալել, այստեղ մարդու իրավունքների խնդիր կա․ Սուրեն Քրմոյանը՝ նոր օրենքի մասին
tert.am ՀՀ համար ազգային անվտանգության ամենակարևոր խնդիրը մարդու իրավունքների պաշտպանությունն է. Ա. Իշխանյան
news.am Հայաստանի իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում ռեալ քայլեր չեն ձեռնարկում. ՀԿ
news.am Արդարադատության փոխնախարար. Հայաստանում կոռուպցիայի դեմ ուժով պայքարելն անընդունելի է
hayastan24.com Հոկտանյան. Իշխանություններն իրական քայլեր չեն ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարում
hayastan24.com Քրմոյան. Ապօրինի հարստացած պաշտոնյաների չենք կարող ձերբակալել
hayastan24.com Դանիել Իոաննիսյանը մրցանակ ստացավ՝ դպրոցների տնօրենների ցուցակը բացահայտելու համար
forrights.am Իշխանությունը զավթված է. 2017-ի թիվ 1 կոռուպցիոն գործարքը
forrights.am Մրցանակներ՝ հակակոռուպցիոն պայքարի համար
lragir.am Հայտնի են Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի հաղթողները