Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է մենաշնորհված տնտեսությունում առկա մենաշնորհային պետական գնումների համակարգին, որը չի նպաստում մրցակցություն զարգացմանը և որում շատ դժվար է խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Համակարգը գրեթե մնացել է նույնը: 2013 թ. նկատվել է որոշակի թափանցիկության աճ՝ մեկ անձից գնումների հարցում, երբ կառավարության egov.am կայքում մեկ անձից գնումները մասին սկսեցին համեմատաբար հանրային և մատչելի տեղեկատվություն ներկայացնել, սակայն 2014 թ. նորից վիճակը խաթարվել է, քանի որ կայքն ամիսներով չի թարմացվել:Հայաստանի պետական գնումների համակարգը միջինից բարձր կոռուպցիոն ռիսկերի շրջանակում է գտնվում: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու՝ կառավարության որոշմանը Մանուկյանն ասել է. «Դա հանգեցնում է խոշոր պատվիրատուների համար լրացուցիչ հնարավորությունների, որ նրանք հաղթող ճանաչվեն և որոշակիորեն պետական բյուջեից ավելի բարձր գներով մենք նույն ապրանքները ձեռք բերենք»:

Մանրամասները տես tert.am-ում: