Մարդու իրավունքների բանկի կոալիցիայի 2015 թ. անդամների հավաք Յոհանեսբուրգում
Ս.թ. փետրվարի 5-7-ը ԹԻՀԿ փոխտնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել է «Մարդու իրավունքների բանկ» կոալիցիայի (ՄԻԲԿ) անդամների Յոհանեսբուրգ քաղաքում կայացած առաջին հավաքին: Միջոցառմանը մասնակցել են ՄԻԲԿ անդամներ ու համախոհներ՝ ներառյալ քաղաքացիական հասարակության և համայնքային կազմակերպությունների, տարբեր տարածաշրջանների և ոլորտների ներկայացուցիչներ, ակտիվիստներ: Մասնակիցները քննարկել են հարաբերությունների կառուցման, հիմնախնդիրների վերլուծության և ռազմավարական պլանավորման վերաբերյալ հարցեր, որոնք առնչվում են մարդու իրավունքներին և զարգացման ֆինանսավորմանը:
ՄԻԲԿ-ը ստեղծվել է 2014 թ. ապրիլին՝ ձևավորելու գլոբալ շարժում՝ խթանելու միգազգային զարգացմանն աջակցող ֆինանսական հաստատությունների (օրինակ՝ Համաշխարհային բանկ, Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկ, Ասիական զարգացման բանկ և այլն) կողմից մարդու իրավունքերին առնչվող ստանդարտների պահպանումը: Կոալիցիայի անդամները շահույթ չհետապնդող քաղաքացիական հասարակության կազմակերպություններ են, սոցիալական շարժումներ և համայնքային խմբեր, որոնց թիվը ներկայումս հասնում է 50-ի: ԹԻՀԿ-ն անդամակցում է ՄԻԲԿ-ին 2014 թ. օգոստոսից:
Մանրամասների համար տես http://bankonhumanrights.org և Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը Համաշխարհային բանկի սահմանած պաշտպանության միջոցների վերաբերյալ

