«Մարդու իրավունքները Հայաստանում. 2014-ի գնահատականը» թեմայով բանավեճ
Ս.թ. դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների օրը «Մեդիա կենտրոնը» նախաձեռնել էր «Մարդու իրավունքները Հայաստանում. 2014-ի գնահատականը» թեմայով բանավեճ, որը ներկայացվել է «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ: Բանավեճի մասնակիցների թվում էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը: Բանախոսներն, ամփոփելով տարին, անդրադարձել են մարդու իրավունքների ոտնահարումներին 2014-ին: Ըստ Սոնա Այվազյանի՝ կա մարդու իրավունքների կայուն վատ վիճակ: Բոլոր ՀԿ-ների հավաստմամբ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը սահմանափակում է ՀԿ-ների ազատությունը և ճնշում է գործադրում ՀԿ-ների վրա:
«Այնպիսի տպավորություն է, որ մենք ունենք երկու տարբեր իրականություններ: Գրվում են տարբեր օրենքներ, մշակվում օրինագծեր, ընդունվում են որոշումներ, որոնք ինչ-որ թեթև հարցեր լուծում են, բայց մարդու իրավունքների համատարած խախտումները և այն իրականությունը, որի մասին մեր ՀԿ-ները բարձրաձայնում են, դրանց ադեկվատ արձագանք չի լինում և օրենսդրական, և իրավական պրակտիկայի տեսանկյունից: Մենք ամեն տարի ունենք կայուն վատ վիճակ», - նշել է Սոնա Այվազյանը:
Բանավեճն ամբողջությամբ՝ տեսանյութում:

