Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից նշանավորվել է Հակակոռուպցիոն նախաձեռնությունների և մարտահրավերների վերաբերյալ ոչ ֆորմալ քննարկման անցկացմամբ: Այդ հարցի շուրջ մտքերի փոխանակում է տեղի ունեցել միջոցառմանը մասնակից ՀԿ-ների և գործընկերների կողմից: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանը բանախոսել է «Սանձելով հրեշին. քաղաքացիների առաջնորդած պայքարը կոռուպցիայի դեմ» թեմայով: Հանդիպման ժամանակ ելույթ են ունեցել նաև Քլեր Մեդինան (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր), Ջորջ Հոջը (Կոլբա Լաբ), Շուշան Դոյդոյանն ու Սամվել Մարտիրոսյանը (Ինֆորմացիայի ազատության կենտրոն), Անահիտ Մենեմշյանը (ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ) ու Կարեն Երզնկյանը (Smart City ՀԿ):