ԹԻ օրինավորության ուսուցման դպրոցի դասընթացները կսկսվեն հուլիսին
Թրանսփարենսի ինթերնեշնլի ամեն տարի կազմակերպվող Օրինավորության ուսուցման դպրոցը 2014 թ. հուլիսի 7-13-ը կհյուրընկալի ավելի քան 60 երկրների մոտ 140 ապագա առաջնորդների: Հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը ԵՄ բնակիչների համար ս. թ. մայիսի 15-ն է, իսկ նրանց համար, ովքեր ԵՄ քաղաքացի չեն՝ մայիսի 1-ը: Դպրոցի ուսումնական ծրագիրը բազմազան է՝ ներառելով դասախոսություններ, սեմինարներ, քննարկումներ, արտադրական պրակտիկա, ֆիլմերի ցուցադրություն և ոչ պաշտոնական հանդիպումներ: Դասավանդվում է թե՛ տեսություն և թե՛ պրակտիկա երեք՝ հանրային հատված, մասնավոր հատված և քաղաքացիների ներուժի խթանում մոդուլներում:
Նախորդ 5 տարիների ընթացքում ԹԻ Օրինավորության դպրոցը ողջ աշխարհի համալսարանների ավարտական կուրսի ուսանողների և երիտասարդ պրոֆեսիոնալների շրջանում լավ համբավ է ձեռք բերել: Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում սովորել առաջատար հակակոռուպցիոն փորձագետներից և իրենց գաղափարները կենսագործել դպրոցի մրցակցային դրամաշնորհների օգնությամբ:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի օգնական Լենա Նազարյանը 2010 թ. հուլիսի 5-ից 9-ը Վիլնյուսում մասնակցել է ԹԻ օրինավորության ուսուցման ամառային դպրոցի դասընթացին:

