Ս. թ. դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի նիստ: Նիստի ընթացքում ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է կազմակերպության 2011 թ. իրականացրած գործունեության վերաբերյալ հաշվետվություն, որը միաձայն հաստատվել է խորհրդի կողմից: Խորհրդի կողմից հաստատվել է նաև 2012 թ. կազմակերպության աշխատանքային պլանը և Աշխատատեղերի դասակարգման և աշխատողների վարձատրության կարգը:

Ի շարս օրակարգի այլ հարցերի, քննարկվել է նաև կազմակերպության գործունեության մեջ խորհրդի ներգրավվածության, ինչպես նաև առաջիկա ընտրություններում ԹԻՀԿ կողմից իրականացվելիք դիտորդական առաքելության հարցը: