Պաշտոնը` Ծրագրի մասնագետ
Աշխատաժամանակ` 40 ժամ
Տևողությունը` 1 տարի
Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ
Վայրը` Սարյան 12, Երևան, Հայաստան

Աշխատանքի նկարագրություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հանրային կառավարման բարեփոխումներով հետաքրքրված և ծրագրերի կառավարման մեջ հմտանալու ցանկություն ունեցող անհատի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատասխանատու կլինի «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի (ԵՄ ֆինանսավորում) նպատակների իրականացմանն և ներգրավված թիմի աշխատանքներին աջակցելու համար։ Ծրագրի նպատակն է ապահովել հանրային կառավարման և ժողովրդավարական գործընթացների ոլորտներում որոշումների կայացման փաստահենք և մասնակցային գործընթացը քաղաքացիական հասարակության (ՔՀ) դերակատարների՝ հանրային քաղաքականության մշակման գործում ունեցած փորձի կիրառման միջոցով, ինչպես նաև աջակցել մարդակենտրոն քաղաքականության ձևավորմանը և հաշվետու հանրային կառավարմանը՝ Կառավարություն-ՔՀ ընդլայնված երկխոսության միջոցով:

Նախընտրելի թեկնածուն պետք է ունենա ծրագրերի իրականացման փորձառություն, բազային գիտելիքներ հանրային կառավարման բարեփոխումների և ժողովդրավարական գործընթացների վերաբերյալ, օժտված լինի կազմակերպչական հմտություններով, ունենա գրավոր և բանավոր հաղորդկացման գերազանց կարողություններ։

Աշխատանքային նպատակներ՝

  • իրականացնել նախագծի առաջադրված խնդիրների և աշխատանքային պլանով սահմանված նպատակների/գործողությունների իրականացումը սահմանված ժամկետներում՝ տեղեկացնելով ծրագրի ղեկավարին հնարավոր ռիսկերի, բացթողումների մասին
  • աջակցել ծրագրային թիմին տվյալների վերլուծության և ամփոփման, ինչպես նաև նախագծի այլ պրոդուկտների մշակման/ամփոփման գործընթացներում
  • մասնակցել ծրագրի սահմանված ոլորտների բարեփոխումների վերաբերյալ առաջարկների մշակման գործընթացում և աջակցել ծրագրային թիմին ջատագովությանն ու հանրային քարոզարշավների կազմակերպման հարցում,
  • մասնացկել ծրագրի, ինչպես նաև ծրագրի թեմատիկաներին առնչվող տարբեր միջոցառումներին,
  • իրականացնել պատշաճ հաղորդակցություն ծրագրի շահագրգիռ կողմերի, ներառյալ պետական, մասնավոր և հասարակական հատվածների հետ և տրամադրել տեղեկատվություն՝ ըստ անհրաժեշտության
  • աջակցել ծրագրի ղեկավարին աշխատանքային պլանի, բյուջեի և ծրագրային հաշվետվությունների մշակման աշխատանքներին
  • ապահովել ծրագրին անհրաժեշտ գույքի/պարագաների գնումները՝ տրամադրելով ծրագրին անհրաժեշտ գնումների ցանկը և ժամկետները համապատասխան աշխատակիցներին

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

Մասնագիտական կոմպետենցիաներ

  • բարձրագույն կրթություն հանրային կառավարման, հասարակագիտության, միջազգային հարաբերությունների կամ այլ առնչվող ոլորտում
  • առնվազն 2-3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • զեկույցներ, առաջարկություններ, հաշվետվություններ գրելու կարողություններ
  • ծրագրային առաջարկներ և հաշվետվություններ գրելու կարողություններ
  • հաղորդակցման գրավոր և բանավոր հմտություններ
  • կազմակերպչական հմտություններ
  • ՏՏ հմտություններ, մասնավորապես` Word, Excel, Power Point, Google docs-ով աշխատելու հմտություններ
  • հայերեն գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացություն
  • հանրային կառավարման գործընթացների իմացությունը կամ փորձը կդիտվի որպես առավելություն

Լրացուցիչ կոմպետենցիաներ

  • ուշադրություն մանրամասների նկատմամբ և վերլուծական հմտություններ
  • թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • խնդիրների լուծման և պլանավորման հմտություններ
  • շարունակական զարգացում ՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն
  • տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
  • պատասխանատվության բարձր զգացողություն

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:

Ինչպես դիմել՝

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերենով կամ անգլերենով [email protected] հասցեին մինչև ս.թ. սեպտեմբերի 12-ը ներառյալ՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ Ծրագրի մասնագետ:

Ընտրւթյունը կիրականացվի ինքնակենսագրականի հիման վրա։ Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք¬ների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղա¬քացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաս¬տա¬նի», որն ընկած է կազմակեր-պու¬թյան 2016-20թթ. ռազմավարու¬թյան հիմքում:

Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս կազմակերպությունն առաջնորդվում է «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: