Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից պատրաստվել և ներկայացվել են առաջարկություններ կամավորական աշխատանքը կանոնակարգող իրավակարգավորումների վերաբերյալ։

Փաստաթուղթը մասնավորապես առաջարկում է կամավորական գործունեության (աշխատանքի) հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավադրույթները նախատեսել ՀՀ աշխատանքային նոր օրենսգրքի նախագծում՝ առանձին գլխով՝ հաշվի առնելով և ամրագրելով մի շարք իրավակարգավորումներ, այդ թվում՝

  • սահմանել, որ աշխատանքային օրենսգրքի համապատասխան գլխով նախատեսված իրավանորմերը կարգավորում են Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող կամավորական գործունեության (աշխատանքի) հետ կապված հարաբերությունները
  • օրենսդրական կարգավորումից դուրս թողնել այն դեպքերը, երբ կամավորական գործունեությունը կազմակերպում են չգրանցված հասարակական միավորումները կամ ֆիզիկական անձինք կամ այն կազմակերպվում է արտակարգ իրավիճակներում՝ դրանց հետևանքները վերացնելու նպատակով
  • սահմանել կամավորական աշխատանքի հասկացությունը՝ ամրագրելով, որ կամավորական աշխատանքը ոչ պարտադիր, չվճարվող աշխատանք է, որն անհատներն իրականացնում են սեփական կամքով՝ նպաստելու առանձին կազմակերպությունների կազմակերպական նպատակների իրականացմանը

Փաստաթուղթն ամբողջությամբ հասանելի է ԹԻՀԿ կայքում։