Գլխավոր էջ Հրապարակումներ Առաջարկություն Հայաստանի Հանրապետությունում կամավորական աշխատանքը կանոնակարգող իրավակարգավորումների վերաբերյալ
Հրապարակումներ

Առաջարկություն Հայաստանի Հանրապետությունում կամավորական աշխատանքը կանոնակարգող իրավակարգավորումների վերաբերյալ

Առաջարկություն Հայաստանի Հանրապետությունում  կամավորական աշխատանքը կանոնակարգող իրավակարգավորումների վերաբերյալ
Հեղինակ(ներ)՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ։
Ամսաթիվ՝ 08.09.2020
Նկարագրություն` Փաստաթուղթն առաջարկում է կամավորական գործունեության (աշխատանքի) հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավադրույթները նախատեսել ՀՀ աշխատանքային նոր օրենսգրքի նախագծում՝ առանձին գլխով՝ հաշվի առնելով և ամրագրելով մի շարք իրավակարգավորումներ, այդ թվում՝ սահմանել, որ աշխատանքային օրենսգրքի համապատասխան գլխով նախատեսված իրավանորմերը կարգավորում են Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող կամավորական գործունեության (աշխատանքի) հետ կապված հարաբերությունները, ամրագրել, որ կամավոր աշխատանք կարող է կատարել տասնվեց տարին լրացած, օրենքով սահմանված կարգով լրիվ ծավալով աշխատանքային գործունակություն ձեռք բերած յուրաքանչյուր անձ, ինչպես նաև մինչև տասնվեց տարեկան անձը՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ կամ ներկայությամբ։