«Կուսակցությունների ֆինանսավորմանն առնչվող հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» հրապարակումը պատրաստվել է «Ականատես» դիտորդական նախաձեռնության կողմից: Այն սեպտեմբերի վերջին ներկայացվել է ՀՀ ԱԺ Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբին: Հրապարակման նպատակն է վերհանել և վերլուծել կուսակցությունների ֆինանսավորման, նրանց գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության հետ կապված հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում և ներկայացնել քաղաքականության փոփոխությանը միտված առաջարկություններ։

Զեկույցում ներկայացված են Հայաստանի Հանրապետության իրավական դաշտի և պրակտիկայի ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև ներկայացված է առնչվող միջազգային փորձը:

Հետազոտության շրջանակում, մասնավորապես, ուսումնասիրվել են

  • կուսակցությունների գործունեությունը կարգավորող ներպետական իրավական ակտերը, այդ թվում՝ իրավակարգավորումներն ու վերահսկողական գործիքները,
  • միջազգային կամ տարածաշրջանային կազմակերպությունների փաստաթղթերը,
  • միջազգային մակարդակում տվյալ թեմայով մասնագիտացած և առաջատար կառույցների նյութերը,
  • ակադեմիական գրականության աղբյուրներ,
  • Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների զեկույցներ։

Ուսումնասիրության արդյունքում վերհանված խնդիրները ներկայացվել և քննարկվել են 2019 թ. հունիսի 25-ին «Ականատես» դիտորդական առաքելության կողմից կազմակերպված շահագրգիռ կողմերի քննարկման ընթացքում։

Տես հրապարակումը ԹԻՀԿ կայքում