Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման այսօրվա հյուրը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կրթական ծրագրերի համակարգող Տաթևիկ Բարսեղյանն էր: Նա ներկայացրել է «Պոլիտեա» նոր ինտելեկտուալ բառախաղը` անդրադառնալով խաղի անվանը, նպատակին, ԹԻՀԿ կրթական ծրագրերին, առաջիկա պլաններին, ինչպես նաև Politeia խաղի հավելվածին, որը կարելի է ներբեռնել բջջային հեռախոսում և խաղալ ցանկացած վայրում:

«Շատ կարևորում ենք հանրային իրազեկվածության, քաղաքացիական գիտակցության բարձրացումը, երիտասարդների ներգրավվածությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Երիտասարդներին փորձում ենք ներգրավել թե՛ մոնիտորինգային ծրագրերում, թե՛ ընտրությունների դիտորդությանը և ամենակարևորը` փորձում ենք կրթել: Մենք ունենք կրթական բազմաթիվ ծրագրեր, որտեղ նաև շատ օգտակար են լինում խաղային մեթոդները: «Պոլիտեա» խաղը ևս ծառայում է այդ նպատակներին»,-ասել է Տ. Բարսեղանը: Վերջինս նաև նշել է, որ Կազմակերպությունն ունի նաև հակակոռուպցիոն տերմինների օնլայն անիմացիոն բառարան: Մանրամասները՝ տեսանյութում: