ԹԻՀԿ պատվիրակներ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ու մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման համակարգող Քրիստինե Մարգարյանը մասնակցել են կոռուպցիային և ԹԻ շարժմանն առնչվող առանցքային խնդիրների քննարկմանը և կիսել են իրենց փորձը ս.թ. հոկտեմբերի 12-15-ին Բեռլինում կայացած ԹԻ գլոբալ կազմակերպության տարեկան ընդհանուր ժողովին: Սոնա Այվազյանը ներկայացրել է տարածաշրջանային հեռանկարները հանքարդյունաբերության ոլորտում և կոալիցիաների ձախողումը որպես քաղած դաս: Միջոցառմանը մասնակցել են ԹԻ ավելի քան 100 ներկայացուցչությունների պատվիրակներ, ԹԻ քարտուղարության, անհատ անդամների, խորհրդատուների խորհրդի ներկայացուցիչներ:

Տարեկան ընդհանուր ժողովն ուղեկցվել է լիագումար նիստերով և բազմաթիվ աշխատանքային հանդիպումներով ու քննարկումներով, որոնց ընթացքում շոշափվել են կոռուպցիային և ԹԻ շարժմանն առնչվող բազմաթիվ առանցքային խնդիրներ: ԹԻՀԿ պատվիրակները կիսել են իրենց փորձը Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ժողովի և այլ քննարկումների ընթացքում:

Տեղի են ունեցել ԹԻ խորհրդի ընտրություններ. ընտրվել են խորհրդի 7 նոր անդամ, ԹԻ նոր նախագահ և փոխնախագահ: ԹԻՀԿ-ը շնորհավորում է նորընտիր ԹԻ նախագահ Դելիա Մաթիլդե Ֆերեյրա Ռուբիոյին, ով նախկինում ԹԻ Արգենտինայի նախագահն էր և փոխնախագահ Ռուբեն Լիֆուկային Զամբիայից, ինչպես նաև խորհրդի անդամներին:

Տրվել է նաև 2017 Թրանսփարենսի Ինթերնեշնլի Ամալյայի անվան մրցանակ: