Գլխավոր էջ Նորություններ «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտության ներկայացում-քննարկում. Գորիս
Նորություններ
2017 Հուն
20

«Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտության ներկայացում-քննարկում. Գորիս

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Հանրային քաղաքականության ինստիտուտը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել են «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը: Ս.թ. հունիսի 20-ին «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արևիկ Անափիոսյանը և փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը այն ներկայացրել են ոլորտի շահառուներին Գորիսի ինֆոտան աջակցությամբ կազմակերպած քննարկման ընթացքում։

Ուսումնասիրության շրջանակներում վեր են հանվել հանրակրթական դպրոցներում վճարովի պարապմունքների, ներառական կրթության և դասագրքերի հրատարակման հետ կապված այն խնդիրները, որոնք կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում:

«Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը շահագրգիռ կողմերի հետ սկզբում ներկայացվել և քննարկվել է Երևանում մարտի 17-ին: Դրան հաջորդել են մարզային հանդիպում-քննարկումները Հայաստանի մարզերում տեղական ՔԵԿ-երի և ինֆոտների աջակցությամբ: Հանդիպումն ուղիղ հեռարձակվել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից: