Գլխավոր էջ Նորություններ «Կոմպասս»-ի 15 առաջարկություններից 9-ը ներառվել են համայնքի զարգացման ծրագրում
Նորություններ
2017 Հուն
2

«Կոմպասս»-ի 15 առաջարկություններից 9-ը ներառվել են համայնքի զարգացման ծրագրում

Ս.թ. հունիսի 2-ին «Ցայգ» մարզային հեռուստաընկերության «Իրականում» շարքի հերթական հաղորդումը նվիրված էր «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի` «Գյումրիում աղբահանության և արտաքին լուսավորության ոլորտներում իրականացված մոնիտորիգի և հրապարակված զեկույցների, ինչպես նաև «Մասնակցային մոնիտորինգ` հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում» ծրագրի մյուս արդյունքների քննարկմանը։ Աղբահանության ոլորտի 15 առաջարկություններից 9-ը ներառվել են Գյումրի համայնքի զարգացման 2017-2021 թվականների հնգամյա ծրագրում:

Հաղորդաշարի հյուրերն են «Կոմպասս» ԳԿԽԿ ՀԿ նախագահ Ղարիբ Հարությունյանը, ծրագրի առանցքային խմբի անդամներ Սեյրան Մարտիրոսյանը և Խաչիկ Սահակյանը, Գյումրու ավագանու անդամ Սուսաննա Աստոյանը, ինչպես նաև Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը:

Ծրագիրն իրականացրել է «Կոմպասս» գիտահետազոտական, խորհրդատվական և կրթական կենտրոնը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: