«Ինչպիսի՞ փոփոխությունների սիմվոլ կարող է դառնալ նորանշանակ վարչապետը» հարցին պատասխանում է 1in.am-ի հյուր, տնտեսագետ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը: Ըստ նրա՝ երկարաժամկետ ռազմավարական փոփոխությունների համար պետք է փոխել տնտեսական մոդելը, իսկ կարճաժամկետ փոփոխությունների համար՝ ռեֆորմներ իրականացնել պետական ուռճացված կառավարման համակարգում:

Ինչքա՞ն գումար է առկա տնտեսությունից տարեկան ներհոսում դեպի ստվեր: Մանուկյանի կարծիքով՝ այդ թիվը տատանվում է 1,5-ից 2 միլիարդ դոլարի, որը վարչարարության և բավարար քաղաքական կամքի դեպքում կարելի է տեսնել պետբյուջեում:

Մանուկյանի հավաստմամբ՝ ներկայումս պետական գնումներում կոռուպցիան տեղափոխվել է քանակային հարթություն, գործ ունենք ուռճացված գների, ուռճացված քանակների և պետական բյուջեի անարդյունավետության հետ: 2.5 միլիոն դոլարի պատվաստանյութ է ձեռք բերվել Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող «Տելիա-Մեդ» ՓԲԸ ընկերության միջոցով: 2016 թ. հունվարին երեխաների համար ձեռք է բերվել 200 հազար դոզա BCG պատվաստանյութ, այն դեպքում, երբ Հայաստանում տարեկան ծնվում է 45 հազար նորածին, հասկանալի է, որ կա պիտանելիության ժամկետի խնդիր: Այլ պատվաստանյութեր ևս պատվասված քանակից բազմատիկ անգամ ավել են ձեռք բերվել: Պետությունը կարող էր իր կարիքն իրականացնել BCG պատվաստանյութ ձեռք բերելով 9 կամ10 մլն դրամով, մինչդեռ վճարել է 125 մլն. դրամի կարգի գումար:

Տես 1in.am-ի նյութը: