Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) իրականացրել է պետական գնումների ոլորտի հերթական ուսումնասիրությունը և գտել է կոռուպցիոն ռիսկեր ունեցող գործարքներ: ԹԻՀԿ փորձագետ Արտակ Մանուկյանը մատնանշում է ռիսկային նոր ընկերությունների մասին: Առանցքում է կանգնած «Տելիա-Մեդ» ՓԲԸ-ն: Ըստ Մանուկյանի՝ պետական գնումների ոլորտում 2016թ․ նոյեմբեր-մարտ ամիսներին «Տելիա-Մեդ» ՓԲԸ-ն խոշոր պայմանագրեր է կնքել պետական մարմինների հետ՝ դառնալով գնումների շուկայում երկրորդ խոշորագույն մատակարարը: Այս ընկերությունը փոխկապված է Քննչական կոմիետի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ։