Գլխավոր էջ Նորություններ Փոքր դրամաշնորհային ծրագրի հրավեր
Նորություններ
2016 Սեպ
8

Փոքր դրամաշնորհային ծրագրի հրավեր

Ներածություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման մեթոդների կիրառմամբ:

Ընդհանուր դրույթներ, դրամաշնորհի տևողությունը և բյուջեն

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝ նպաստել հանրային հաստատությունների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը հանրությանը մատուցվող ծառայությունների և ծրագրերի նկատմամբ մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականությանը միտված նախաձեռնությունների իրականացման միջոցով:

Ով կարող է դիմել

Դրամաշնորհային մրցույթին կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում գրանցված ՔՀԿ-ները՝ հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները:

Դրամաշնորհի թեմատիկ շրջանակը և մեթոդաբանությունը

Սույն հրավերի շրջանակում կդիտարկվեն հետևյալ ոլորտներին առնչվող հայտերը.

  • կրթություն (այդ թվում՝ նախադպրոցական կրթության համակարգի ուսումնական հաստատություններ, ներառական կրթություն տրամադրող հանրակրթական հաստատություններ)
  • առողջապահություն (այդ թվում՝ սոցիալապես անապահով և առանձին խմբերում ընդգրկված անձանց բժշկական ծառայության տրամադրում հիվանդանոցում)
  • սոցիալական ապահովություն և պաշտպանություն (այդ թվում՝ սոցիալական ապահովության տարածքային բաժինների և զբաղվածության պետական գործակալությունների աշխատանք)
  • երեխաների աջակցություն (այդ թվում՝ երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններ, շուրջօրյա խնամքի ծառայություններ)
  • աղբահանություն և կոմունալ այլ ծառայություններ
  • ներհամայնքային և միջհամայնքային տրանսպորտ
  • հողօգտագործում և շինարարություն (այդ թվում՝ ճանապարհաշինություն)
  • ջրօգտագործում և գյուղատնտեսություն
  • ճանապարհային հսկողություն (այդ թվում՝ ավտոկայանման «կարմիր գծեր», արագաչափ սարքեր, ճանապարհային ոստիկանության աշխատանք)

Մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության գործողությունները պետք է կառուցվեն հիմք ունենալով ստորև ներկայացված՝ Բազելի կառավարման ինստիտուտի կողմից մշակված հետևյալ ձեռնարկներում բերված մեթոդները, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով.

Ներկայացվող հայտերը պետք է միտված լինեն այնպիսի ուսումնասիրությունների իրականացմանը, որոնց արդյունքները դրամաշնորհառուները հետագայում կօգտագործեն համապատասխան քաղաքականությունների փոփոխությանը միտված ջատագովության շրջանակներում: Այդ նպատակով ծրագրի վերջում նրանք պետք է կազմեն և հրապարակեն արդյունքների վերաբերյալ զեկույց՝ ներառելով գործողությունների արդյունքների ամփոփումը, բացահայտված խնդիրները և փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ: Հայտատուները նաև պետք է նախատեսեն առաջարկությունների խթանմանն ուղղված ջատագովության հստակ ձևակերպված գործողություններ ծրագրի շրջանակներում:

Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» ենթադրամաշնորհային ծրագրի այս փուլի ընդհանուր բյուջեն կազմում է 23 750 000 ՀՀ դրամ: Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի մինչև 4 750 000 ՀՀ դրամ: Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը կարող է լինել 6-12 ամիս:

Ծրագրերի մեկնարկը նախատեսվում է ս.թ. նոյեմբերի 15-ից:

Հայտերի գնահատման չափորոշիչներ

Ներկայացված հայտերը նախնական գնահատում կանցնեն ԹԻՀԿ ծրագրային թիմի կողմից` մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար: Այնուհետև դրանք կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափորոշիչների.

I. Կազմակերպության փորձը (20 միավոր)

  • կազմակերպության առաքելությունը և նպատակները
  • կազմակերպության փորձը համապատասխան ոլորտում
  • ծրագրում առաջարկվող աշխատակազմի փորձառությունը

II. Առաջարկվող ծրագրի նկարագրություն (40 միավոր)

  • համապատասխանությունը նշված թեմաներին
  • կարիքի հիմնավորումը
  • համապատասխանությունը առաջարկվող մեթոդաբանություններին (տե´ս վերոհիշյալ ձեռնարկները)
  • գործողությունների աշխարհագրությունը
  • ակնկալվող արդյունքները
  • իրականացման ժամանակացույցը

III. Ջատագովության ռազմավարությունը (20 միավոր)

  • ուսումնասիրության արդյունքների օգտագործումը/ջատագովությունը

IV. Բյուջեն (20 միավոր)

  • բյուջեի և նպատակների համապատասխանությունը
  • առաջարկվող ծախսերի ողջամտությունը

Ծրագրի առաջարկի ներկայացման կարգը

Դրամաշնորհային ծրագրին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է ուղարկեն փաթեթ՝ ներառելով.

  • Ծրագրի առաջարկը` կից ներկայացված ձևաչափով (Դիմումի ձև)

- Աշխատանքային պլանը (Հավելված 1)
- Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և դրա նկարագիրը (Հավելված 2)
- Ծրագրում ընդգրված աշխատակազմի համառոտ կենսագրականները

  • Ընտրված ոլորտում կազմակերպության կողմից մշակված որևէ հրապարակում կամ համապատասխան ինտերնետային հղում

Ծրագրի առաջարկը պետք է ներկայացվի մինչև 15 էջի սահմաններում` հայերեն լեզվով, տառատեսակը Arial AMU կամ Arian AMU, տառաչափը` Font 12, տողամիջյան հեռավորությունը 1.15, լուսանցքները` 20 մմ:

Հետաքրքրված ՔՀԿ-ները կարող են հայտերն ուղարկել Լիանա Վասիլյանին մինչև ս.թ. հոկտեմբերի 10-ը, ժամը 10:00 [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով «Small grant proposals»: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 010 569589 կամ 010 569689 հեռախոսահամարներով կամ գրել վերը նշված էլեկտրոնային փոստին:

Դրամաշնորհին դիմելու ժամկետը երկարաձգվում է, որպեսզի դիմումատուները հնարավորություն ունենան դիմելու  «Հանրային քաղաքականության մոնիթորինգի մասնակցային մեթոդներ» թեմայով երկօրյա դասընթացին, որը կանցկացվի սույն թվականի հոկտեմբերի 5-6-ին: Դասընթացին մասնակցած դիմումատուներին կտրվի նախապատվություն:

Ընտրության առաջին փուլի արդյունքում առավելագույն միավորներ հավաքած հայտերը ներկայացնող ՔՀԿ ներկայացուցիչները հնարավորություն կունենան մասնակցելու ս.թ. հոկտեմբերի սկզբին կայանալիք «Մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականություն» թեմայով երկօրյա դասընթացին` ծրագրի առաջարկը մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության սկզբունքներին (տե´ս վերոհիշյալ ձեռնարկները) և գործիքակազմին առավելագույնս համապատասխանեցնելու և երկրորդ փուլում իրենց ծրագրային առաջարկը լրամշակելու նպատակով: