Տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանում ՀՆԱ-ի 20-25 տոկոսը ստվերում է: Տնտեսագետի խոսքով՝ եթե այս պայքարի արդյունքում անարդարությունը, կոռուպցիան վերանան, շատ ավելի մեծ օգուտ կլինի տնտեսությանը, քան կրած վնասներն են: «Եթե կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի արդյունքում այս գումարը փորձենք բերել հարկման դաշտ և ներարկենք տնտեսությոն մեջ, սրա ազդեցությունը մի քանի անգամ ավելին է, քան մի քանի զբոսաշրջիկի չգալը Հայաստան»:

«2007-2015թթ. մեր պետական բյուջեի ծախսը աճել է 10,6 տոկոսով, իսկ ոստիկանության ծախսերը 26,6 տոկոսով,- ընդգծել է Արտակ Մանուկյանը,- այսինքն՝ գերխնդիրը եղել է ոչ թե տնտեսության, այլ ոստիկանության ծախսերի աճը»: 2007-2015թթ. ոստիկանական ծախսերը, որ աճել են ավելի քան 5 անգամ, տնտեսության ուղղակիորեն աճին չեն հանգեցնում:

Եթե ապրիլյան պատերազմից դասեր չքաղեցին, ապա շատ ավելի վատ բաներով կարող է ստիպեն, որ այդ դասերը քաղեն: