«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող «Օրինավորության խթանումը պաշտպանության ոլորտում» ծրագրի շրջանակներում կատարել է պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման թեմատիկ ուսումնասիրություններ, որոնց արդյունքները ներկայացվել են և քննարկվել ս.թ. մարտի 30-ին:

Բացման խոսքով հանդես են եկել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը և Երևանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ամիաս Մուրզը:

Պաշտպանության ոլորտի գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերի գնահատումը ներկայացրել է փորձագետ Արտակ Մանուկյանը, իսկ պաշտպանության ոլորտի ակտիվների օտարման պրակտիկան ներկայացրել է փորձագետ Վիրաբ Խաչատրյանը, պաշտպանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության մասին բանախոսել է «Սոցիոսկոպ» ՀԿ ներկայացուցիչ Արփի Մանուսյանը: Զինծառայողների ընտրելու իրավունքի իրացման մասին բանախոսությմբ հանդես է եկել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի համակարգող Արաքս Մելքոնյանը:

Տես նաև ֆոտո պատմությունները: